Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աղքատացել է 17 միլիորդ դոլարով, իսկ նրա ընկերության կորուստները կազմում են մոտ 130 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տեղեկություններով, սա սոցկայքի պատմության մեջ բաժնետոմսերի ամենալուրջ անկումն է, ինչի պատճառով Ցուկերբերգը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդ հորիզոնականից:
Նշենք, որ Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում հայտնվել է այս ամսվա սկզբին: Նրա կարողությունն այդ պահին կազմել է 86,6 միլիարդ դոլար: