Տնտեսություն 

Թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալո՞ւ

Այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով հարցին, թե լինելու է արդյո՞ք թոշակի, աշխատավարձերի բարձրացում, ասաց, որ վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրից էական տարբերություն առայժմ չկա քննարկվող տարբերակում. «Դուք տեսել եք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և տեսել ենք հիմնական ցուցանիշները»:

Ճշտող հարցին, թե պետք չէ սպասե՞լ բարձրացման, նախարարը խորհուրդ տվեց ուսումնասիրել փաստաթղթերը:

Հուլիսի 24-ին հայտնվել էր, որ Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները:

Նույն շարքից