Տնտեսություն 

Ես չեմ վախենում. ՊԵԿ նախագահն ակնհայտ զայրացած է

Այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով համացանցում որոշ օգտատերերի այն քննադատությունների մասին, որ ՀԴՄ չտալու համար բիզնեսը տուգանվում է, հայտարարեց, որ այդ մասով պարզաբանում ՊԵԿ-ը տարածել է, դրանից ավել ինքն ասելու բան չունի:

Դիտարկմանը, որ պետք է նախ օրենսդրական դաշտ բարելավել, Անանյանն ասաց, որ այդ պահանջով պետք է դիմել կառավարությանը, իսկ իրենց կառույցը վարչարարություն իրականացնող մարմին է. «Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Եթե նրանց կարծիքով, սխալ վարչարարություն է իրականացվել, քաղաքացիները կարող են դիմել, առանձին բոլորի հարցերը կքննարկվեն»:

Հարցին, թե չի վախենում արդյո՞ք բունտերից, Անանյանը բացասական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ բունտերով չպետք է շարժվել, այլ օրենքով. «Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխել: Կառավարությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերին օրենսդրական փոփոխությունների փաթեթով գնալու է Ազգային ժողով: Մինչ այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն, մենք պարտավոր ենք առաջ շարժվել օրենքով»:

Հարկ է նշել, որ այսօր ՊԵԿ նախագահը խիստ զայրացած էր:

 

Նույն շարքից