Սպորտ 

«Փյունիկ»-ի հայտարարությունը՝ 5 ֆուտբոլիստների վիզաների հետ կապված

analitik.am

Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ամբողջ կազմով, ինչպես նաև 25 երկրպագուներով չարթերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։

Երբ «Փյունիկ»-ը իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլ»-ն է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ և ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաև 1 մոնտենեգրացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։

Ըստ Ղազախստանի օրենքի՝ մուտքի արտոնագիր տրամադրվում է 5-14 օրվա ընթացքում։ Մենք դիմեցինք մրցակից թիմին, որպեսզի հրավերներ ուղարկի միգրացիոն ծառայություն, քանի որ Ղազախստանի վիզաները նշված պետությունների համար, հաստատում է ոչ թե դեսպանատունը, այլ երկրի կառավարությունը։

Նրանցից միայն պահանջվում էր ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։

«Տոբոլ»-ը այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։

Արդյունքում՝ մեր 5 ֆուտբոլիստները հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։

Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին, ժամը 20։00, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանայ արդեն թռել էր։

Քանի որ այդ 5 ֆուտբոլիստները թիմի առանցքային խաղացողներն են , ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ և գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։

Ստեղծված խոչընդոտները չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաները ունեն մարտական տրամադրվածություն և պատրաստ են հաղթանակի։

Նույն շարքից