Տնտեսություն 

Տաքսու վարորդը վերադարձրել է մեքենայում մոռացված 300.000 դոլարը

Ամերիկայի Լաս Վեգաս քաղաքում տաքսու վարորդը վերադարձրել է մեքենայում մոռացված 300 հազ. դոլարը, որն ուղևորը շահել էր խաղատանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Las Vegas Sun պարբերականին։

 

Ջերարդո Գամբոա անունով տաքսիստն իր մեքենայի ետևի նստատեղին նկատել է փողերով լի փաթեթը, երբ իջեցրել է ուղևորին և տեղափոխել մյուսին։ «Դուք իմ վկան եք»,- ասել է վարորդը նոր ուղևորին և հայտնել իր ղեկավարությանը։

Ուղևորի անձը պարզելուց հետո ոստիկանությունը վերադարձրել է գումարը։

 

Yellow Checker Star տրանսպորտային ընկերությունը Գամբոային շնորհել է «Տարվա վարորդ» կոչումը և պարգևատրել 1.000 դոլարով։ Պարբերականի տվյալներով՝ վարորդը դեռ պարգևատրում չի ստացել ուղևորից։

 

«Եթե նա ինձ ոչինչ չվճարի, դա նորմալ է։ Ես պարզապես ցանկանում էի բարի գործ կատարել»,- ասել է Գամբոան։

Նույն շարքից