Սպորտ 

Ռոնալդուն բանտում չի հայտնվի

analitik.am

Թուրինի «Յուվենթուսի» նորեկ Կրիշտիանո Ռունալդուն, ով Իսպանիայում մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, պայմանավորվածության է հասել իսպանական հարկային ծառայությունների հետ  և բանտում չի հայտնվի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի դատախազությանը:

Նշվում է, որ պորտուգալացին բանտում հայտնվելուց խուսափելու համար պարտավորվել է ընդհանուր առմամբ 19 միլիոն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 2011-14 թվականներին հարկեր վճարելուց խուսափելու համար:

 

Նույն շարքից