Միջազգային 

Պուտինը խոսել է Թրամփի մեծ պլյուսի մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պուտինը հայտարարել է, թե Թրամփը ցանկություն ունի հետագայում հանդիպել՝ հավելելով, որ ինքը պատրաստ է:

Պուտինի խոսքերով, ամերիկյան կողմի հետ շփումները շարունակվում են, հնարավոր է շուտով  միջազգային մակարդակով հանդիպում տեղի ունենա. «Թրամփի մեծ պլյուսն այն է, որ նա ձգտում է կատարել իր խոստումները, որոնք տվել է իր ընտրողներին՝ ամերիկացիներին»:

Հիշեցնենք, որ Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Հելսինկիում:

Նույն շարքից