Տնտեսություն 

Հարևան Իրանն ամենաէժան բենզինն ունեցող երկրների ցանկում երկրորդն է

analitik.am

Bloomberg  գործակալությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ АИ-95 բենզինն ամենաէժանն է վաճառվում:

Գործակալության տեղեկություններով, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում, որտեղ այն արժե մոտ 0,01 դոլար: Երկրորդ հորիզոնականում Իրանը՝ 0,28 դոլարով, իսկ եռյակը եզրափակում է Քուվեյթը, որտեղ բենզինի գինը հասնում է 0,35 դոլարի:

Ամենաէժան բենզինով երկրների տասնյակում հայտնվել են նաև Նիգերիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մալայզիան, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն և Ռուսաստանը:

Նույն շարքից