Սպորտ 

Ես անձամբ Մեսսիի համար խաղաշապիկը կտանեի օդանավակայան. Տոտտի

Իտալական «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին դեմ չէր լինի, եթե «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին տեղափոխվեր Հռոմ:

Ավելի վաղ բրազիլացի Մալքոմի տրանսֆերի տապալումից հետո իտալական գրանդի նախագահը հայտարարել էր, որ կատալոնացիներին կների միայն այն դեպքում, եթե Մեսսին տեղափոխվի իր թիմ:

«Իհարկե, ես դեմ չէի լինի, եթե Մեսսին վերցներ 10 համարը՝ տեղափոխվելով Հռոմ: Ես անձամբ այդ խաղաշապիկը կտանեի օդանավակայան»,-հայտարարել է գայլերի նախկին առաջատարը:

Նույն շարքից