Սպորտ 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է Քաթարի փոխարեն անցկացվել Անգլիայում

analitik.am

Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի նախկին նախագահ Դևիդ Թրիմսոնը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Քաթարը սաբոտաժի է ենթարկել 2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար իր հետ մրցակցող երկրների հայտերը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Եթե Քաթարը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, մենք չպետք է անցկացնենք աշխարհի առաջնությունը: Իսկ եթե որոշում կայացվի Քաթարից խլել առաջնության անցկացման իրավունքը, ՖԻՖԱ-ն կարող է մտածել Անգլիայի թեկնածության մասին»,-ասել է Թրիսմանը՝ հավելելով, որ Անգլիան ունի համապատասխան ռեսուրսներ:

BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Քաթարն առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար դիմել է ԱՄՆ ԿՀՎ-ի և հատուկ PR ընկերությունների օգնությանը, որոնք սևացրել են մյուս երկրների թեկնածությունը:

Նույն շարքից