Տնտեսություն 

Հայաստանում անորոշությունը մեծ է. Դրսի գործարարները չեն ուզում ներդրում անել. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց տեղի հայ գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաստանում: Ակնհայտ էր, որ նրանք դեռ չեն ցանկանում այդ առումով քայլ անել, քանի որ Հայաստանում անորոշությունը մեծ է: Այդ մասին բարձրաձայնեցին նաև հանդիպման ընթացքում, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հիշեց «Կիկոսի մահը»:

Հետևելով այսօրվա գործարար միջավայրին, ՓՄՁ-ների տխուր վիճակին՝ մնում է ենթադրել, որ ամենևին էլ իզուր չեն դրսի հայ գործարարների կասկածները: Տեղի գործարարները չեն կարողա­նում հասկանալ, թե ինչպես են իրենց բիզնեսները փրկելու, Փաշինյանը դրսից ներդրումներ է ուզում բերել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից