Սպորտ 

«Բարսելոնայի» պաշտպանը կես ոտքով Մանչեսթերում է

analitik.am

«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան Ինսթագրամի իր էջից հեռացրել է նշումն այն մասին, որ ինքը կատալոնական գրանդի ֆուտբոլիստ է և գրանցվել է «Մանչեսթեր Յունայթեդի» էջում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ անգլիական գրանդը մտադիր է 40 միլիոն եվրոյով ձեռք բերել կոլումբիացուն, ով անցած տարի է տեղափոխվել Իսպանիա:

Մինայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը», որը պատրաստ է 24 միլիոն եվրո վճարել նրա տրանսֆերի համար:

«Բարսելոնան» պաշտպանին ձեռք է բերել 12 միլիոն եվրոյով:

Նույն շարքից