«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ խոսելով թիմի պատմական արդյունքի մասին:
Երևանյան ակումբը երեկ գրանցված հաղթանակի շնորհիվ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:
«Ֆուտբոլը միայն խաղ չէ: Ֆուտբոլը տոն է, երջանկություն, երբ հաղթում է սիրելի թիմը:
Երեկ «Փյունիկի» կազմում խաղում էր լիարժեք 12-րդ խաղացող՝ մեր սիրելի երկրպագուները: Մենք միասին էինք, մենք մեկ թիմ էինք՝ ֆուտբոլիստները, մարզիչները և մեր հավատարիմ երկրպագուները:
Առանց ձեզ այս պատմական հաղթանակը չէր լինի: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մարզադաշտում էին, ովքեր երկրպագում էին մեզ համակարգիչների և հեռուստացույցերի մոտ: Միասին մենք ունակ ենք ավելիին»: