Տնտեսություն 

2013-ին Հայաստանում ստեղծվել է 67 ֆերմերային կոոպերատիվ

2013-ին Հայաստանում ստեղծվել է 67 ֆերմերային կոոպերատիվ: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը:


«Հայաստանում տնտեսվարության արդյունավետությունը բարձրացնել կարելի է միայն հողի կոլեկտիվ մշակման արդյունքում: Մասշտաբի շնորհիվ այստեղ շատ ծախսեր նվազում են: Կոոպերատիվները զքարգացնելու խնդիրը մեր առաջ դրել էինք դեռեւս նախորդ տարի. Հաջորդ տարի այն առաջնային կլինի: Մենք գոհ ենք աշխատանքի արդյունքներից, քանի որ ֆերմերների եկամուտները անհամեմատ աճել են: Կոոպերատիվներին ավելի հեշտությամբ է հաջողվում լուծել իրացման հարցը: Համապատասխանաբար աճում են վաճառքի ծավալները».-հայտարարել է նախարարը:


Կոոպերատիվների ստեղծման ու գործառնելուն ուղղված աջակցությունը կշարունակվի միջազգային կազմակերպությունների խորհրդատվության միջոցով:

Նույն շարքից