Տնտեսություն 

ՊԵԿ հայտարարությունը՝ «Ալեքս Հոլդինգ»-ի վերաբերյալ

analitik.am

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)

2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

Նույն շարքից