Տնտեսություն 

Պետությունը գումար կտրամադրի պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության համար

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաև կառավարության որոշումը, որը վերաբերում է Հանրապետոթյան պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելուն: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հարցը չզեկուցվող է:

Որոշման մեջ նշվում է, որ ֆինանսավորումը տրամադրվում է գրասենյակի աշխատողների աշխատավարձերը վճարելու և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռք բերման համար:

Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումը իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:

Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխա-տողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման 5-րդ հավել-վածով։

Հավելենք, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։

 

 

 

 

 

Նույն շարքից