Տնտեսություն 

Չինաստանը բարձրացնում է կենսաթոշակային տարիքը

1950-ական թվականներից ի վեր առաջին անգամ Չինաստանը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին: Նման որոշումը կապված է աշխատուժի կրճատման հետ, ինչն արգելակում է երկրի տնտեսական աճը:

 

Աշխատանքի փոխնախարար Հու Սյաոյի խոսքով՝ բարձրացումը տեղի կունենա աստիճանաբար: Ներկայում Չինաստանում կենսաթոշակային տարիքը կանանց մեծ մասի համար 50-ն է, իսկ տղամարդկանց մեծամասնության համար՝ 60-ը:

 

Աշխատուժի կրճատմանը հանգեցրել է 30 տարուց ավելի «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» սկզբունքով գործող ծնելիության սահմանափակման քաղաքականությունը:

Նույն շարքից