Տնտեսություն 

Վրաստանի նախագահը նվազեցրել է իր աշխատավարձը

analitik.am

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սագանելիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահի աշխատավարձը նախատեսված 9.000 լարիի փոխարեն կազմելու է 6.900 լարի։

 

Ինչպես տեղեկացնում է Вестник Кавказа կայքը, այդ որոշումը կայացրել է անձամբ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ցանկանալով ուժի մեջ թողնել այն ավանդույթը, երբ նախագահը 100 լարի ավելի քիչ է ստանում, քան Սահմանադրական և Գերագույն դատարանների նախագահները։

 

Նա առձեռն ստանալու է 5.500 լարի։


Ամենաբարձր աշխատավարձը ստանում են վրացի նախարարները։ Նրանց վճարում են 7.300 լարի։ 
 

Նույն շարքից