Տնտեսություն 

Կառավարությունը հաստատել է «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը

analitik.am

Հայաստանի կառավարությունն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հաստատել է Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը: Այս մասին, ներկայացնելով որոշման նախագիծը,  հայտարարել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: «Նոր Հալեպ» թաղամասը կառուցվում է Հայաստանում ապրել ցանկացող սիրիահայերի համար:


Բնակտարածքները կվստահվեն «Սիրիահայերի  խնդիրներով զբաղվող համակարգող կենտրոն» ՀԿ-ին: Սփյուռքի և քաղաքաշինության նախարարությունները կաջակցեն այդ ՀԿ-ին՝ բնակարանների բաշխման կարգը կազմելու հարցում:


Բնակարանները կտրվեն համաձայնագրերի հիման վրա, որտեղ կնշվեն բնակտարածքների ստացման և օգտագործման պայմանները:


Ավելի վաղ սփյուռքի նախարարությունը հայտնել էր, որ այդ թաղամասում բնակարան ստանալու համար դիմել են 600 սիրիահայ ընտանիքներ, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի 50 տոկոսը:

Նույն շարքից