Տնտեսություն 

Հաստատվել է սոցիալական բնակֆոնդի ձևավորման ծրագիրը

analitik.am

Հայաստանում հաստատվել է սոցիալական բնակֆոնդի ձևավորման ծրագիրը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ներկայումս հանրապետությունում ամեն մարդու միջինում բաժին է ընկնում 28,3 քմ բնակտարածք, ըստ որում` քաղաքներում` 23,7, գյուղերում` 36,5: 2000-2012թթ մոտ 20 հազար մարդ կարողացել է բարելավել բնակելի պայմանները` պետական ծրագրի շրջանակներում: Սակայն փախստականների ու բնական աղետից տուժածների մի ստվար խումբ շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում: Քաղաքացիների մի խումբ էլ ապրում է գերբնակեցվածության պայմաններում: Բացի այդ, վերջին 10 տարիների ընթացքում մեծ քանակությամբ փախստականներ են եկել Իրաքից ու Սիրիայից: Փորձագիտական տվյալների համաձայն` հանրապետությունում բնակարանի կարիք ունի մոտ 30 հազար ընտանիք, նույնքանն էլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի:


Որոշման մեջ նշվում է, որ սոցիալական ֆոնդը ձևավորվելու է սոցիալական բնակարանների կառուցման արտերկրյա ծրագրերի հիման վրա, ինչպես նաև այն բնակարանների, որոնք դատարանի որոշմամբ առանց սեփականատեր են ճանաչվել: Ծրագրի շահառուներն են լինելու սոցիալապես անապահով ընտանիքների ու մանկատների երեխաները, վթարային ու վերաբնակեցման ենթակա շինությունների բնակինչները:

Նույն շարքից