Տնտեսություն 

Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրաց գործընկերներին

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս):

Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվում են ռուսական անցակետ՝ հանդիպելու ռուս գործընկերներ հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից