Տնտեսություն 

Ռուսաստանում կմեծացնեն վարորդներին խաբող բենզալցակայանների տուգանքի չափը

analitik.am

ՌԴ արդյունաբերոության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ նախատեսվում է մեծացնել տուգանքի չափը, որը գոյություն ունի բենզալցակայանների համար, որոնք վառելիքը չեն լիցքավորում ըստ վճարված գումարի:

Եթե օրինագիծն ընդունվի, բենզալցակայանները  խախտման դեպքում ստիպված կլինեն վճարել տուգանք նախորդ տարվա եկամուտի 1 տոկոսի չափով, սակայն ոչ 500 հազար ռուբլուց պակաս: Խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի արդեն նախորդ տարվա եկամուտի 3 տոկոսի չափով, սակայն ոչ 2 միլիոնից պակաս:

Նախարարը նաև հայտնել է, որ 2017 թվականին 2016 թվականի հետ համեմատած խարդախությունների մասով բողոքները կրկնապատկվել են:

 

Նույն շարքից