Տնտեսություն 

Բրիտանիան մինչ 2030 թվականը կունենա Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը

analitik.am

Աճող բնակչությունը և հարկային բարենպաստ քաղաքականությունը Բրիտանիային հնարավորություն են ընձեռել առաջ անցնել Գերմանիայից՝ դառնալով Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ունեցող երկիրը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում։ Այս մասին է վկայում հինգշաբթի հրապարակված ուսումնասիրությունը, գրում է The Guardian-ը:

 

Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունը կանխատեսում է, որ Գերմանիան մինչ 2030 թվականն ավելի փոքր տնտեսություն կունենա, քան Մեծ Բրիտանիան:

 

Կենտրոնի կարծիքով՝ հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Բրիտանիան կունենա ԱՄՆ-ից հետո ամենահաջող արևմտյան տնտեսությունը:

 

Տնտեսական և բիզնես հետազոտության կենտրոնը նաև կանխատեսել է, որ համաձայն իր մոդելի՝ Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ դառնալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը. մինչ 2030թ. երկու տնտեսություններն էլ հինգ անգամ ավելի մեծ կլինեն Հնդկաստանից, որը կգտնվի երրորդ հորիզոնականում:

Նույն շարքից