Տնտեսություն 

Փոխվարչապետը՝ բենզինի գնի մասին. Երբ կէժանանան բենզինն ու դիզվառելիքը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով բենզինի գնի մասին, ասաց, որ Հայաստան բենզին ներկրում է երկու ընկերություն, և իր կարծիքով կարիք կա նվազագույնը ևս մեկ խոշոր ներկրողի, ինչը կստեղծի մրցակցային դաշտ:

Փոխվարչապետի խոսքերով, դա որոշակի գործողություններ է ենթադրում, սակայն մրցակցային դաշտի ստեղծման դեպքում գինը կնվազի:

Իսկ ինչ վերաբերում է մնացած ապրանքատեսակների թանկացմանը, Ավինյանը հայտարարեց, որ դեռ իր համար մինչև վերջ պարզ չեն թանկացումների պատճառները, սակայն կարող է ենթադրել, որ դրա պատճառները ջրի սակավությունն է և արտահանման ծավալների մեծացումը: Ամեն դեպքում փոխվարչապետի խոսքերով, շուկան ինքնակարգավորվում է:

 

Նույն շարքից