Տնտեսություն 

2014-ին Հայաստանում միջին կենսաթոշակը կկազմի 90 դոլար

analitik.am

2014թ Հայաստանում միջին կենսաթոշակը կկազմի մոտ 36 հազար դրամ` մոտ 90 դոլար: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 2014-ին բազային կենսաթոշակը կկազմի 14 հազար դրամ:


Այսպիսով` միջին կենսաթոշակի չափը կավելանա` ներկայիս 31 հազարից 35 հազարի հասնելով: «Աճը կկազմի մոտ 15 տոկոս, ըստ որում` առավել շատ դա կվերաբերի ավելի ցածր կենսաթոշակներին»,-պարզաբանել է նախարարը:


Նկատենք, որ ԱՊՀ-ում ամենաբարձր կենսաթոշակները սահմանված են ՄՄ երկրներում` Ռուսաստանում (330 դոլար), Ղազախստանում (280 դոլար) եւ Բելառուսում (230 դոլար):

Նույն շարքից