Տնտեսություն 

ԱՊՊԱ-ի վերաբերյալ մեքենայությունները քրեական հանցագործություն կհամարվեն

analitik.am

Հայաստանում ԱՊՊԱ-ի վերաբերյալ մեքենայությունները քրեական հանցագործություն կհամարվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը` ներկայացնելով ՔՕ փոփոխությունների ծրագիրը ու մի շարք հարակից օրինագծեր: Նախագծերի փաթեթն արտոնվել է կառավարության կողմից:


ՔՕ 200-րդ հոդվածում ներառվել է նաեւ ԱՊՊԱ-ի վերաբերյալ ապահովագրական դեպքի բնորոշումը: Պատիժը կլինի 500 հազարից-1 մլն դրամի տուգանքը, կամ 2-5 տարի ազատազրկումը:


204.1 հոդվածում, որը տարածվում է անբարեխիղճ փորձագետների, ավտովերանորոգող ընկերությունների, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունների գնահատողների վրա, եւս փոփոխություններ են մտցվել:


Օրինախախտները կտուգանվեն կամ 300-500 հազար դրամով, կամ 1 տարի ազատազրկմամբ, կամ մեկ տարի մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորության սահմանափակմամբ:


204.5 հոդվածը նախատեսում է պատիժ` կեղծ ապահովագրման դեպք կազմակերպելու, վնասի չափը կեղծելու համար: Դրա համար քաղաքացիները կտուգանվեն 1-2 մլն դրամով կամ 1-3 տարի ազատազրկմամբ:

Նույն շարքից