Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։

Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ Արծվիկ Մինասյանը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործըներ երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ  հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև։

Հանդիպմանը խոսվել է մի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակների մասին, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումների մասին և ևս մեկ անգամ հավաստել համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

  • 92
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    96
    Shares

Related Articles