Տնտեսություն 

Ոչ իշխանական ուժերը ՍԴ կդիմեն արդեն հաջորդ տարի

analitik.am

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն») պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարությանը՝ հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


Նա նշեց, որ կառավարությանը հարցեր են ուղղելու բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքի հետ կապված՝ պարզելու՝ արդյոք պահպանվե՞լ են միջազգային համաձայնագրի դրույթները, ի՞նչն է պատճառը, որ տարբեր տեղեկատվություններ են եղել:


«Էներգետիկայի նախարարի ու կառավարության պաշտոնական հայտարարությունները պարտքի կուտակման մասին իրար չեն համապատասխանել: Այս ամենը մեծ գործընթացի բաղկացուցիչ մաս է եւ ամենեւին շտապել պետք չէ Սահմանադրական դատարան դիմելու համար, որովհետեւ մենք ամբողջությամբ պետք է ամրապնդենք մեր դիրքերը, որպեսզի միայն ձեւական կողմի խախտման պատճառաբանությամբ չմտնենք Սահմանադրական դատարան: Հատկապես այն մեկ պայմանագրի մասին է խոսքը, որովհետեւ դրանով ենք Հայաստանի շահերը սարսափելի ոտնահարված գնահատում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այս տարի չեն հասցնի դիմել Սահմանադրական դատարան:

Նույն շարքից