Տնտեսություն 

Կառավարությունը 22 հազար դոլար կհատկացնի UNDP-ի առեւտրի աջակցման ծրագրին

analitik.am

Հայաստանը 10,1 մլն դրամ (22 հազ. դոլար)  դոլար կհատկացնի  ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի  (UNDP) առևտրի աջակցության ծրագրին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 26-ի նիստում:


Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ներկայացնելով որոշման նախագիծը,  հայտնել է, որ ծրագիրը UNDP-ի տարածաշրջանային «Աջակցություն առևտրին` Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Արևմտյան ԱՊՀ երկրների համար (Հայաստան)» ծրագրի մաս կդառնա: Ծրագրում կառավարության ֆինանսավորումը կկազմի 10%: Ծրագիրը կառավարությանը և Հայաստանի մասնավոր հատվածին աջակցող բնույթ կկրի:


2012-2013թթ. ծրագրի շրջանակում, մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել Տավուշի մարզի ոչ խոշոր գյուղատնտեսներին:  Աջակցություն են ստացել չրերի 14 արտադրողներ  (այդ թվում՝ Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր գյուղում), իսկ Պտղավան և Տավուշ գյուղերում 29 ջերմատուն է կառուցվել՝ կաթիլային  ոռոգման համակարգով:

Նույն շարքից