Տնտեսություն 

Ամերիկյան բիզնեսը հետևում է Հայաստանի կառավարության քայլերին. ԱՄՆ դեսպան

analitik.am

«Մեկնարկում է մի ներդրումային հիմնադրամ, որի հիմնական շահառուները լինելու է փոքր և միջին բիզնեսը»,- խոսելով փոքր և միջին բիզնեսին ներդրումային կապիտալ տրամադրող «Gazelle Fund» ունիվերսալ վարկային կազմակերպության հայաստանյան ծրագրի մասին, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանի խոսքերով, շուրջ 80 միլիոն դոլար հասանելի կլինի վարկերի, ներդրումային ապահովագրության տեսքով. «Սա ժամանակին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրով է սկսվել և այսօր այս նախաձեռնությունն իր աջակցությունն է բերում Միացյալ Նահանգների կառավարության արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կոռպորացիան: Այն մասնակցում է մոտ 1/3-ի չափով և աջակցում փոքր և միջին բիզնեսին»:

Միլսը հայտնել է, որ այն ուղղված է լինելու տնտեսության բոլոր ճյուղերին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն:

ԱՄՆ դեսպանի խոսքերով, այս ներդրումային հիմնադրամի փաստը Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության մասին է խոսում և նաև այն հնարավորությունների, որոնք առկա են Հայաստանում. «Նշեմ, որ ամերիկյան բիզնեսը, ներդրողները, գործարարները շարունակում են հետևել Հայաստանի կառավարության ձեռնարկած գործողություններին  և նրանց, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին»:

 

Նույն շարքից