Տնտեսություն 

Հայաստանում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ

analitik.am

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ՝ 615 մլրդ դրամից այն հասել է 1 տրլն 700 մլրդ դրամի, 3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկում 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:


Նրա խոսքով՝ բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության եւ ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008 թ-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի:


Շնորհավորելով ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, ԿԲ նախագահը վստահեցրել է, որ Կենտրոնական բանկի կողմից տարվող աշխատանքները շարունակական են լինելու, ու կառույցն  արդյունավետ աշխատելու բարձր պատրաստակամությամբ է մուտք գործում 2014 թ.:

Նույն շարքից