Տնտեսություն 

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում

analitik.am

Օգոստոսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Գյուղատնտեսության նախարարությունում:

Փոխվարչապետը շրջել է ստորաբաժանումներով, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Աշխատակիցները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, վերլուծության և պլանավորման կիրառվող մեթոդները: Փոխվարչապետը կարևորել է ինտենսիվ այգիների ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, բերքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Այնուհետև փոխվարչապետի և նախարարի միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքը նախարարության ստորաբաժանումների գործունեության շրջանակների հստակեցումը և աշխատակազմի վերակազմակերպումն էր:

Նման շրջայցերը փոխվարչապետի համակարգման ոլորտում գտնվող նախարարություններում պարբերական բնույթ են կրելու:

Նույն շարքից