Սպորտ 

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Մոլդովային

Օգոստոսի 15-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ Մոլդովայի և Հայաստանի Մ-21 հավաքականների ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գնդակը մոլդովացի ֆուտբոլիստները խփեցին 90+3 րոպեին 11-մետրանոց հարվածով: Ավելացնենք, որ հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվեց մեր ընտրանու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը:

Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին խաղին, իսկ մեկնարկային կազմը հետևյալն էր՝

1. Սևակ Ասլանյան, 22. Հովհաննես Նազարյան, 3. Էդմոն Մովսիսյան, 2. Դավիթ Տերտերյան, 23. Նարեկ Պետրոսյան (ա), 6. Դավիթ Նալբանդյան, 21. Արթուր Նադիրյան, 5. Հակոբ Հակոբյան, 14. Էմիլ Եղիազարյան, 10. Հովհաննես Իլանգյոզյան, 16. Գրիգոր Աղեկյան

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց

  • 79
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    83
    Shares

Related Articles