Տնտեսություն 

ԻՆչու է ՊԵԿ-ը գիշերը մտել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ. Պարզաբանում է ՊԵԿ նախագահը

analitik.am

«Որևէ տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները և դրանք իրականացնելիս կարծում եմ, որ հարկ վճարողները շատ դեպքում նաև սուբյեկտիվ դատողություններ են անում մեր քայլերի մասով: Մենք փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին որևէ կոշտ վարչարարությամբ չենք նեղացնում»,-այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով այն մասին, որ իրենց կառույցին երբեմն մեղադրում են հարկային տեռորի մեջ:

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ստուգումներին, Անանյանն ասաց, որ հիմա որևէ մեկնաբանություն չի անի, քանի որ որոշակի գործողություններ են կատարվում, որոնք որոշակի գաղտնիության շրջանակներում են:

ՊԵԿ նախագահը նշեց, որ դիմակավորված անձինք ներս չեն մտել, նրանք սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ. «Նրանք վերջում օգնել են որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործընթացին: Հնչեղություն չկա, մենք կատարում ենք մեր գործառույթները»:

Հարցին, թե ինչո՞ւ է գիշերը կատարվել ստուգումները, ՊԵԿ նախագահն ասաց, որ ուղղակի դատարանի համապատասխան սանկցիան ուշ են ստացել:

Նույն շարքից