Տնտեսություն 

ՄԱԿ-ը բյուջեի կրճատման պատճառով կփակի մոտ 200 պաշտոն

analitik.am

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան հաստատել է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն՝ 5.5 մլրդ դոլար, ինչը 1%-ով քիչ է, քան նախորդ 2-ամյա շրջանում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նոր բյուջեն ՄԱԿ-ի գոյության պատմության ընթացքում առաջին անգամ նախատեսում է աշխատատեղերի կրճատում 2%-ով։ Այսպիսով, կփակվի ավելի քան 200 պաշտոն։ Ինչպես նշել է ՄԱԿ-ին կից ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Թորսելը, «կկրճատվեն «ոչ պարտադիր, միմյանց կրկնող և հնացած պաշտոնները»»։

 

ՄԱԿ-ի անդամ-երկրները պայմանավորվել են նաև սառեցնել նպաստների վճարումը 1 տարով։

 

Նոր, առավել խսիտ ֆինանսական պլանն ընդունվել է համաշխարհային գերտերությունների ճնշման ներքո, որոնք ձգտում են խնայել միջոցները ֆինանսական ցնցումների պայմաններում։ Միևնույն ժամանակ, աղքատ երկրները պնդում էին, որ մեծացվեն զարգացման ծրագրերի ծախսերը։ Բանակցությունները հեշտ չեն ընթացել, սակայն արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության հասնել։

Նույն շարքից