Տնտեսություն 

10 տարվա ընթացքում Հայաստանի ապօրինի կերպով դուրս է հանվել 6,2 մլրդ դոլար

analitik.am

2002-ից 2011 թվականների ընթացքում Կառավարության կոռուպցիայի, հարկերից խուսափելու և այլ ապօրինի ֆինանսական օպերացիաների հետեւանքով Հայաստանից անօրինական կերպով դուրս է հանվել 6,2 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է «Global Financial Integrity» կազմակերպության զեկույցում:


Այս գումարը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է Հայաստանի արտաքին պարտքը: Զեկույցում եզրակացություն է արվում, որ զարգացող երկրները ֆինանսական արտահոսքերի հետեւանքով կորցրել են 6 մլրդ դոլար, իսկ Հայաստանում գրանցվել է այդ ցուցանիշի աճ սկսած 2007թ.-ից, երբ արտահոսքի տատանումը 1 մլդր դոլար էր:


Ցուցակում Հայաստանը 71-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը 44-րդ տեղում՝ 17 մլրդ դոլարի չափով անօրինական արտահոսքի ցուցանիշով: Ցուցակը գլխավորում են Ռուսաստանն ու Չինասըանը: Վրաստանը 4,5 մլրդ դոլարի չափով 78-րդ հորիզոնականում է:

Նույն շարքից