Սպորտ 

ՉԼ-ում «Ռեալի» հաղթանակները կասկածի տակ են դրել

«Բարսելոնայի» նորեկ Արտուրո Վիդալը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վերջին երկու մրցաշրջաններում Մադրիդի «Ռեալի» հաղթանակները: Նրա խոսքերը մեջբերում է Goal-ը:

Չիլիացին վերապահումով է մոտենում Արքայական ակումբի հաղթանակներին: Նրա խոսքերով, սերուցքայիններին չէր հաջողվի հաղթանակ տոնել, եթե Չեմպիոնների լիգայում այդ ընթացքում գործեր VAR համակարգը:

Հիշեցնենք, որ Վիդալը կատալոնական գրանդին միացավ մոտ մեկ ամիս առաջ: Մինչ այդ նա հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում»: Նշենք, որ հենց «Ռեալն» է ՉԼ վերջին երկու մրցաշրջաններում հետագա պայքարից դուրս թողել մյունխենցիներին:

Նույն շարքից