ԱՄՆ Դետրոյթ քաղաքի նոր քաղաքապետ Մայք Դագանը խոստանում է քաղաքը «կյանքի կոչել» կես տարվա ընթացքում։
Քաղաքապետը և նրա վարչակազմն ամենակարճ ժամկետներում մտադիր են լավացնել տրանսպորտային սպասարկումն ու փողոցային լուսավորությունը։ Դագանը պատրաստվում է նաև զբաղվել քաղաքի այլ կոմունալ խնդիրներով։
Միևնույն ժամանակ քաղաքապետը հույս ունի կանգնեցնել բնակչության արտահոսքը և կոչ է անում մարդկանց չլքել իրենց տները։ Այժմ Դետրոյթում կա մոտ 30 հազ. լքված կառույց։ Հենց բնակչության արտահոսքն է հիմնական խնդիրը։
Մարդիկ աշխատելու են մեկնում այլ քաղաքներ և նահանգներ, ինչի պատճառով էլ կտրուկ նվազում են հարկային մուտքերը քաղաքի բյուջե։
«Ոչ աշխատունակ մարդիկ, որոնք թոշակ էին ստանում քաղաքի իշխանություններից, հանկարծ կորցնում են թոշակի 80%-ը և հայտնվում ծայրահեղ ծանր վիճակում, և դա արդեն քաղաքական հարց է»,- նշել է Դելավերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Բյորթոն Էբրամսը։