Տնտեսություն 

Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում

Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

Ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կառուցվածքին և ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում: Նա ընդգծել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մրցունակ վարձատրությամբ մտավոր ներուժը նախարարությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև ներդրումների ներգրավման, դրանց պաշտպանության և ներդրումային ինստիտուտների ամրապնդմանն առնչվող մի շարք խնդիրներ:

Նույն շարքից