Տնտեսություն 

ԱՊՀ երկրները կներմուծեն գազ և նավթ առանց արտահանման մաքսատուրքերի

ԱՊՀ երկրները մոտ ժամանակներս մտադիր են սկսել էներգակիրների, մասնավորապես գազի և նավթի, արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու կամ ընդհանրապես հանելու մասին արձանագրության նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի՝ ՌԴ-ի, ԱՊՀ երկրների, ԵվրԱզԷս-ի և այլ տարածաշրջանային միավորումների գծով պետական լիազոր ներկայացուցիչ Վալերի Մունտիյանը:


Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013-ի նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստի ժամանակ: Խոսքը նավթի, գազի, բենզինի, դիզվառելիքի եւ ավիակերոսինի մասին է: Ուկրաինացի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ մոտ օրերս կհամաձայնեցվի աշխատանքային խմբի աշխատանքի գրաֆիկը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:


Նշենք, որ ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը նախատեսում է արտահանման մաքսատուրքերի աստիճանական նվազում, ապա՝ ընդհանրապես վերացում:

Նույն շարքից