Տնտեսություն 

Ճապոնիան ազգայնացնում է 280 կղզի

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել 280 կղզի, որոնք գտնվում են այդ երկրի տարածքային ջրերի սահմաններում կամ դրա բացառիկ տնտեսական գոտում:


Ճապոնիան շուտով կսկսի պարզել, թե այդ կղզիներից որն ում է պատկանում` կճշտի տերերին, իսկ տեր չունեցողները կազգայնացնի:

 

Ծրագիրը գործում է արդեն 5 տարի, դրա շրջանակներում 99 կղզի է ազգայնացվել: Ազգայնացվելիք կղզիներից որոշները կարող են տարածքային վեճերի առարկա դառնալ Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի միջև:

 

Ազգայնացման նոր գործընթացը տեղի է ունենում Ճապոնիայի և Չինաստանի միջև Սենկակու (Դյաոյույդաո) կղզիախմբի շուրջ տարածքային վեճի ֆոնին, որը սկսվել է 2012-ից:

Նույն շարքից