Սպորտ 

Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ

analitik.am

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի Մ-19 հավաքականը:

Մեր ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ: A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղստանի ընտրանիները:

Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:

Օգոստոսի 29-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստներին՝

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Մուրադյան, «Փյունիկ»

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Արման Ղազարյան, «Բանանց»

Էրիկ Ավետիսյան, «Բանանց»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»

Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)

Աքսել Տաչեդջյան, «Փարիզ» (Ֆրանսիա)

Դիրան Արամ Բեբեքյան, «Ռեալ Սոլթ Լեյք» (ԱՄՆ)

Սանկտ Պետերբուրգում թիմին կմիանան Գերման Կուրբաշյանը, Էրիկ Ազիզյանը ու Արմեն Հովհաննիսյանը:

 

Մրցաշարի խաղացանկը

31.08 Լիտվա-Հայաստան

02.09 Մոլդովա-Հայաստան

05.09 Հայաստան-Ռուսաստան

 

06.09, 08.09 5-8 տեղերի համար

07.09, 09.09 1-4 տեղերի համար

Նույն շարքից