Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Կարտոֆիլ՝ 100-120 դրամ, լոլիկ՝ 150-200. Նախարարը ներկայացրեց Մեյմանդարի բիրիքնոցի գները

analitik.am

Կարտոֆիլը Հայաստանում 2015 թվականին վաճառվել է 180 դամով, 2016-ին՝ 108 դրամով, 2017 թվականին՝ 93 դրամով, իսկ այս տարի՝ 100-120 դրամով:  Այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նախարարի խոսքերով, գների բարձրացում կա, քանի որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլն արդեն վերջանում է, իսկ Շիրակից, Լոռիից, Արագածոտնից այն դեռ չկա. «Մի քանի օրից կունենանք կարտոֆիլի գների անկում»:

Ինչ վերաբերում է սեղանի վարունգին, ապա այն վաճառվում է 80-100 դրամ, Նազրվանը՝ մինչև 350 դրամ. «Ես մեծածախ գների մասին եմ խոսում: Մեզ համար ուղենշային են Մեյմանդարի բիրիքնոցի (Հովտաշատի շուկա) գները: Իսկ թե ինչու է մանրածախ շուկայում անհամեմատ ավելի թանկ, դրա մասին չեմ կարող ասել, քանի որ այդ ցանցը մեր վերահսկողությունից դուրս է: Եթե կա հակամրցակցային պահվածք, դրա համար կա ՏՄՊՊՀ»:

Լոլիկի գինը, ըստ նախարարի, 150-200 դրամ է, իսկ ջերմոցի լոլիկի՝ 350-400 դրամ. «Անցյալ տարվա նկատմամբ ունենք աճ: Դա պայմանավորված է Արարատյան դաշտավայրում գրանցված բարձր ջերմային ֆոնով»,-հավելեց Խաչատրյանը:

Նույն շարքից