Էստոնիայի արդարադատության նախարարության հեղինակած նոր օրինագիծը ենթադրում է, որ այդ երկրում մինչև 200 եվրոյի գողություններն այլևս քրեական հանցագործություն չեն համարվի, այլ ընդամենը` թեթև զանցանք։
Սակայն Էստոնիայի առևտրականների միության կարծիքով՝ այս որոշումը կհանգեցնի մանր գողությունների ծավալների կտրուկ աճի։ Նրանք առաջարկում են երկրի խորհրդարանին փոխզիջման գնալ ու այդ թիվն իջեցնել 100 եվրոյի։
Կայքը տեղեկացնում է, որ ներկայում, ըստ էստոնական Քրեական օրենսգրքի, քրեական հանցագործություն չի համարվում մինչև 64 եվրոյի գողությունը։