Սեպտեմբերի 1-ին շվեդական Ուդևալա քաղաքում ավարտվեց 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում հաղթեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին 8:2 հաշվով, իսկ երկրորդ խաղում առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկի» նկատմամբ 4:2 հաշվով:
Վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը խաղարկեցին «Լեոն» և «Ուդևալան»: Համառ պայքարում հաղթեց «Ուդևալան» 2:1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի գլխավոր փուլ:
Հիշեցնենք, որ գլխավոր փուլի ուղեգիրը նվաճելու էր միայն խմբի հաղթողը: