«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է կատալոնական գրանդի ավագ Լեոնել Մեսսիի մասին:
«Մեսսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա այս ընթացքում անում է այն, ինչ մինչ հիմա որևէ մեկը չի արել:
Կարծում եմ, որ Մեսսիի կարիերայի ավարտից հետո ակումբը ճիշտ կանի, եթե 10 համարի խաղաշապիկն այլևս որևէ մեկին չհանձնի, որպեսզի որևէ մեկը չկարողանա այլևս խաղալ այդ համարի ներքո»: