Տնտեսություն 

Արծվիկ Մինասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

analitik.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 3-ին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

Նախարարն անդրադարձել է ՏԶՆ նախարարության իրականացրած գործունեությանը՝ ներկայացնելով տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մի շարք ուղղություններ, մասնավորապես, խոսել գործարար և ներդրումային միջավայրի բարեփոխումների, արտահանման խթանման, պետգույքի կառավարման, զբոսաշրջության, ինովացիոն քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ստեղծման ու զարգացման և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների մասին։ Արծվիկ Մինասյանը նշել է նախատեսվող օրենսդրական կարգավորումների մասին, առանձնահատուկ կարևորել պետություն-մասնավոր հատված գործակցության և ներդրումների պաշտպանության օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը։

Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արձանագրված արդյունքների վերաբերյալ։ 

Նույն շարքից