Սպորտ 

Ռակիտիչը ցանկանում է, որ Ռոնալդուն նախանձից մահանա՞

Ըստ «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի, այս տարի լավագույն ֆուտբոլիստը հավաքականում իր թիմակից Լուկա Մոդրիչն է:

«Այս տարի նա լավագույնն է աշխարհում, և մենք՝ խորվաթներս, շատ հպարտանում ենք նրանով:

Հույս ունեմ, որ նա կստանա Ոսկե գնդակը: Լուկան արժանի է դրան: Իսկ բոլոր նրանք, ովքեր նախանձում են նրան, թող մահանան նախանձից»,-ասել է Ռակիտիչը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ «Յուվենթուսի» նորեկ Կրիշտիանո Ռոնալդուն ներկա չի եղել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը, քանի որ իմացել է, որ լավագույնի կոչումը ստանալու է իր նախկին թիմակիցը:

Նույն շարքից