Տնտեսություն 

Առաջարկվում է երկրորդ երեխայի ծնունդի դեպքում տրամադրել 150 հազար միանվագ նպաստ՝ 50 հազարի փոխարեն

Այսօր Հայաստանում գործող կարգի համաձայն առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ գումարի չափը կազմում է 50 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխաների համար՝ 1 միլիոն, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1,5 միլիոն դրամ: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով նոր նախագիծը և նշելով, որ այդ նախագծով առաջարկվում է երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրել 150 հազար միանվագ նպաստ: Նախագծի ընդունման դեպքում այն կգործի հոկտեմբերի 1-ից հետո ծնված երեխաների համար:

Նախարարի խոսքերով, վերջին տարիներին ամեն տարի ընտանիքներում ավելի քիչ են երկրորդ երեխաներ ծնվել՝ հույս հայտնելով, որ առաջարկվող փոփոխությունների դեպքում հակառակ տենդենցը կնկատվի:

Թանդիլյանը նշեց, որ երկրորդ երեխայի ծնունդը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ կոչ անելով ընտանիքներին լուրջ նշանակություն տալ այս փաստին:

 

Նույն շարքից