Տնտեսություն 

Լոս Անջելեսը միլիոններ կստանա աղքատության դեմ պայքարելու համար

Լոս Անջելեսը միլիոնավոր դոլարների դաշնային օգնություն կստանա՝ պայքարելու աղքատության դեմ ու բարձրացնելու կյանքի որակը՝ Սպիտակ տան «Հեռանկարային գոտի» նախաձեռնության շրջանակներում: Այդ մասին գրում է «ABC» հեռուստաընկերության կայքը:


«Հեռանկարային գոտին» ներառում է Արևելյան Հոլիվուդի, Պիկո-Յունիոն/Ուեսթլեյքի, Թայ-Թաունի, Փոքրիկ Հայաստանի ու Կորեա-Թաունի շրջանները, որոնք քաղաքապետ Էրիկ Գարսետտին կոչում է քաղաքի «ամենաբարդ, խնդրահարույց տարածքներ»:


«LAist» կայքի համաձայն՝ քաղաքը կարող է ստանալ մինչև 500 մլն դոլարի օգնություն տաս տարիների ընթացքում: Այդ գումարը կծախսվի կրթությունը բարելավելու, հասանելի բնակարաններ տրամադրելու, հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու ու հանրային անվտանգությունն ապահովելու վրա: «Հեռանկարային գոտի» նախաձեռնության հիմքում այն սկզբունքն է, որ անբարենպաստ վիճակում գտնվող համայնքները, որոնք իսկապես պայքարում են, միանգամից մի քանի փոփոխությունների կարիք ունեն, օգնություն կստանան:


Օբամայի նախաձեռնության մեջ բացի Լոս Անջելեսից ընդգրկված են նաեւ Սան Անտոնիոն, Ֆիլադելֆիան, հարավաարեւելյան Քենթաքին և Օքլահոման:

Նույն շարքից